Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ո՞վ է հրդեհել

Ո՞վ է հրդեհել
26.10.2017 | 12:45

«Երեկ ժամը 16-ի սահմաններում Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Նախնական տվյալներով, կրակն ընդգրկել է շուրջ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները: Կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն»,- Facebook-յան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:

Դիտվել է՝ 4105

Մեկնաբանություններ